«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՄՈԼՈՐԱԿԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 9-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
2015-03-31
Նախապատրաստական աշխատանքների առաջին փուլով պետք է լրացվի առցանց հարցաշարը, որի միջոցով կազմվելու է համաժողովի թեմատիկ օրակարգը:
Վերջինիս երկու թեմատիկ ուղղությունների /«Երիտասարդ քաղաքացիները հետ-2015-յան աշխարհում», «Կլիմայի փոփոխություններին երիտասարդ քաղաքացիների անդրադարձը»/, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի շրջանակներում երիտասարդներին հնարավորություն է տրվելու առաջարկել ենթաթեմաներ:
Հարցաշարը բաց է մինչև 35 տարեկան երիտասարդների համար և տեղադրված է https://fr.surveymonkey.com/s/9UYFthemes էլեկտրոնային հասցեով: Այն հասանելի կլինի մինչև ս.թ. ապրիլի 13-ը: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից: