«ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԵՑԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ /13-15 հուլիսի 2015թ./

2015-03-24

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին 2015թ. հուլիսի 13-15-ը «Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրում են «Սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով Համահայկական գիտագործնական կոնֆերանս

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ.
Կոնֆերանսին հրավիրվում են մասնակցելու սփյուռքահայ ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ և Հայաստանի՝ Սփյուռքի կրթության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:
ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԳՐԱՆՑՎԵԼ.
Կոնֆերանսին մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. ապրիլի 30-ը պետք է ՀՀ կրթության և գիտության նախարարություն spyurq@yahoo.com էլեկտրոնային հասցեով ուղարկեն մասնակցության հայտ ինքնակենսագրության (CV) և զեկուցման վերնագրի ձևով, իսկ մինչև հունիսի 1-ը՝ զեկուցման թեզիսները:
ԹԵԶԻՍՆԵՐԻՆ ՆԵՐԿՅԱԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ.
Թեզիսի ծավալը պետք է կազմի շուրջ 1.5 էջ՝ ներառյալ ամփոփագիրը՝ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Թեզիսները ներկայացվում են արևելահայերեն կամ արևմտահայերեն:

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1-ին ուղղություն.
Սփյուռքում հայագիտական առարկաների դասավանդման մեթոդները և դրանց արդիականացման ուղիները:
2-րդ ուղղություն.
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսուցման գործընթացում:
3-րդ ուղղություն.
Սփյուռքահայ դպրոցի կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման հիմնախնդիրները:
4-րդ ուղղություն.
Սփյուռքի հայկական դպրոցների համար ստեղծվող ուսումնական և ուսումնաօժանդակ համալիրին ներկայացվող մանկավարժահոգեբանական և հրատարակչական խնդիրները:

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ.
Զեկուցումների համար նախատեսված է մինչև 15 րոպե: Ցանկալի է մանկավարժական փորձը ներկայացնող նյութերի առկայությունը (տեսասահիկներ (slides), դիդակտիկ նյութեր, դասերի և միջոցառումների տեսագրություններ):
ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ.
•Բացման արարողություն
•Աշխատանք մասնախմբերում
•Կլոր սեղան. մասնախմբերում բարձրացրած խնդիրների քննարկում
•Փակման արարողություն
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
Զեկուցողները կստանան մասնակցության վկայագրեր: Թեզիսները կտպագրվեն: Կոնֆերանսի օրերին Հայաստանում կեցության ծախսերը հոգում են մասնակիցները:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ Սփյուռքի հետ կապերի բաժնին.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. + 374 10 52-73-43
e-mail: spyurq@yahoo.com
Facebook: «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։