“UNESCO-Hamdan bin Rashid Al-Maktoum Prize for Outstanding Practice and Performance in Enhancing the Effectiveness of Teachers”

2015-03-24

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներին առաջարկվում է մասնակցել “UNESCO-Hamdan bin Rashid Al-Maktoum Prize for Outstanding Practice and Performance in Enhancing the Effectiveness of Teachers” մրցանակին` ներկայացնելով առավելագույնը հինգ թեկնածություն:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք նպաստում են աշխարհում կրթական գործունեության բարելավմանը:  Նախապատվությունը տրվում է զարգացող երկրներին և անապահով, մեկուսացված համայնքներին:
Մրցույթին կարող են մասնակցել հաստատություններ և կազմակերպություններ ներկայացնող անհատներ, միջազգային, ազգային պետական կամ հասարակական կազմակերպություններ, կրթական կամ հետազոտական ինստիտուտներ և տեղական/ազգային/մարզային համայնքներ:
Մրցանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 300000 ԱՄՆ դոլար, բաշխվելու է երեք հաղթողների միջև:
Մրցույթին մասնակցելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև http://www.unesco.org/new/hamdan-prize և http://www.hamdanunesco.ae կայքէջերից:
Ցանկացողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 616 սենյակ, հեռ. 52-52-07` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան փոխանցելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։