Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավու

2015-03-23

 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները կկազմակերպվեն Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափսի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. /երկու օրինակ/
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը. /երկու օրինակ/
5.անձնագրի պատճենը. /երկու օրինակ/
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը). /երկու օրինակ/
7«Անելիք բանկ» ՓԲԸ-ում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 11800033791500 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայած անձը համապատասխան վկայական չի ստանում: Վերապատրաստման դասընթացի արժեքը 80.000 ՀՀ դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրումը: Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ: Դիմումներն ընդունվում են 2015թ.մարտի 23–ից ապրիլի 17-ը ներառյալ: Երևան, Խանջյան 5, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 1-ին հարկ, 109, 110 սենյակներ, ամեն օր` ժամը 930-ից 1630-ն:
Հարցերի դեպքում զանգահարել` 010-59-70-69, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru, arutyunyan.lyova@mail.ru 
Դասընթացները կսկսեն ոչ ուշ, քան ապրիլի 20-ից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։