Արմեն Աշոտյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
2015-03-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 22-23-ը կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի ընթացքում նախարարը կհանդիպի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Արմեն Աշոտյանը հանդիպում կունանա Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմի և ուսանողության հետ: Նախարարը կմասնակցի նաև Արցախում կազմակերպվող ծառատունկին:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։