Դպրոցն անվանակոչվել է արցախյան ազատամարտի հերոսի անունով

2015-03-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  ՀՀ ԿԳՆ «Լոռու մարզի Տաշիրի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զոհված բժիշկ-ազատամարտիկ Արտակ  Խաչատրյանի անունով կոչելու վերաբերյալ:
Բժիշկ Արտակ Խաչատրյանը եղել է տվյալ դպրոցի շրջանավարտ, կամավոր մասնակցել է արցախյան ազատամարտին. մեծ է եղել նրա ներդրումը արցախյան ազատամարտի և հայոց բանակի ռազմական բժշկության կայացման գործում:  Արտակ Խաչատրյանը զոհվել է 1993 թվականին ապրիլի 17-ին, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության» մեդալներով: Տաշիրի ավագ դպրոցն ազատամարտիկի հիշատակին անվանակոչելու նախաձեռնությամբ ՀՀ ԿԳ նախարարին դիմել են հերոսի մարտական ընկերները և դպրոցի մանկավարժական խորհուրդը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։