«Սոցիալական մեդիա և թվային գործիքների կիրառումը ուսումնական գործընթացում» ծրագրի բացում

2015-03-11

 Մարտի 12-ին, ժամը 1430-ին, Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում տեղի կունենա «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից նախաձեռնած  «Սոցիալական մեդիա և թվային գործիքների կիրառումը ուսումնական գործընթացում» միջազգային ծրագրի բացման արարողությունը:
 
Ծրագրի փորձարարական փուլում ըդգրկվել են հետաքրքրվածության հայտ ներկայացրած հիմնական և ավագ դպրոցների 25  ուսուցիչ՝ ինֆորմատիկայի և անգլերեն լեզվի մասնագետներ:  
2014թ.-ին «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը անդամագրվել է PRISMA Եվրոպական ցանցին և հնարավորություն է ստացել մասնակցելու այդ ցանցի շրջանակներում իրականացվող կրթական ծրագրերին:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի երեքշաբաթյա օնլայն վերապատրաստման դասընթաց, որը վարելու են միջազգային դասընթացին մասնակցած և վերապատրաստում անցած  դասընթացավարները:  
 
Ծրագրի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կստանան՝
•զարգացնել իրենց կարողությունները սոցիալական մեդիա գործիքների կիրառման, ցանցային համագործակցության միջոցով ինտերակտիվ միջավայրում համագործակցել, շփվել, կիսվել տեղեկատվությամբ և մասնակցել տարբեր  կրթական առցանց ծրագրերին,
• զարգացնել առցանց  ուսուցման նորարար և ստեղծագործական մոտեցումների կիրառման հմտությունները ուսումնական գործընթացում,  
•հարստացնել գիտելիքների պաշարն ու ձեռք բերել հմտություններ ներդնելու սոցիալական և թվային գործիքների հնարավորությունները ուսուցման և կառավարման գործընթացներում,
•ինքնուրույն ստեղծել կրթական ռեսուրսներ և տեղադրել սոցիալական ցանցերում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։