Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով

2015-03-09

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում  «Հայ  եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման  հայկական փորձով: 
Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  ներդրման գործընթացը ՝ շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում :
 Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթոդական խնդիրների մշակմանն առնչվող  մի շարք մասնագիտական  հարցեր: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։