ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

2015-03-07

Կրթության և գիտության բնագավառի սիրելի’ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը: Դուք ընտանիքում համբերատար մայր եք, առաքինի կին, բարի ու խորհրդատու  ծնող,  հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում` բանիմաց և  փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ:
Կարևոր ու անգնահատելի է ձեր վաստակը ինչպես գիտակրթական համակարգի կայացման ու զարգացման, այնպես էլ երիտասարդ սերնդի ուսուցման, դաստիարակման և ազգային ինքնության պահպանման պատասխանատու գործում:
Ձեր համբերատար աշխատանքի ու նվիրումի արդյունքն է, որ այսօր հպարտանում ենք միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթող մեր աշակերտներով, խելացի ու բանիմաց մեր երիտասարդներով ու նաև սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:
Սիրելի’ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:

 Սիրով`                ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։