Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար / Խաչատուր ԱբովյանÕ

2015-03-02

 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար: Դասընթացները կկազմակերպվեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափի 2 լուսանկար.
 3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը 2 օրինակ.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը 2 օրինակ.
5) անձնագրի պատճենը 2 օրինակ.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը) 2 օրինակ.
7) «Անելիք բանկ» ՓԲԸ-ում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 11800033791500 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Դասընթացի տևողությունը 15 օր է` 90 ժամյա տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը 70.000 ՀՀ դրամ է` առանց ճաշի և սուրճի ընդմիջման: Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները: Դիմումներն ընդունվում են ս.թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 18-ը: Դասընթացները սկսվելու են մարտի 23-ից և ավարտվելու են ապրիլի 10-ին (ներառյալ շաբաթ և կիրակի օրերը): Երևան, Խանջյան 5, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 1-ին հարկ, 109, 110 սենյակներ, ամեն օր` ժամը 930-ից 1630-ը: Հարցերի դեպքում զանգահարել` 010-59-70-69, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru, arutyunyan.lyova@mail.ru

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։