Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Մանկավարժական նաÕ
2015-02-27
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, փոփոխական կազմով զույգերով աշխատաձևերը:
Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսումնական ծրագիր, որը նա յուրացնում է իր հնարավորություններին համապատասխան արագությամբ:
Անհատական ուսումնական ծրագիրը համարվում է ամբողջապես ավարտված, եթե մասնակիցը յուրացրել է նրանում ներառված բոլոր թեմաները և հանձնել միջանկյալ ստուգարքները:
Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացը թերի յուրացնելու կամ քննությունները չհանձնելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվական հանդիպումներից այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի ավարտելու դասընթացը:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ՄՆՀԱ նախագահ` Ա.Իսպիրյան),
2) 3x4 չափսի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) անձնագրի պատճենը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) ՄՆՀԱ հաշվեհամարին (1510003946280100, Արարատբանկ ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն մարտի 23-ից` յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ժամանակացույցով:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2015թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 20-ը ներառյալ ՄՆՀԱ գրասենյակ (հասցեն` ք. Երևան, Կորյունի 19ա, III հարկ):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (077) 77 31 70, (010) 52 54 43 հեռախոսահամարներով կամ գրել mnha@inbox.ru էլ. փոստի հասցեով:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից: