Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն առաÕ
2015-02-26
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (<Կրթություն առանց սահմանի> ՍՊԸ-ի ղեկավար` Լիլիթ Անտոնյան)
2) 3x4 չափի մեկ լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը
5) անձնագրի պատճենը
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է 70 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճեների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի գրասենյակ Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 54 Ա
ՀՀ մարզերում փաստաթղթերն ընդունվում են ներքոնշյալ դպրոցներում`
Գեղարքունիքի մարզ` Գավառի հ. 5, Մարտունու հ. 2 դպրոցներում
Արմավիրի մարզ` Արմավիրի հ. 1, Վաղարշապատի թիվ 5 դպրոցներում
Արարատի մարզ` Այնթապի հ. 2 , Արարատ գյուղի թիվ 2 դպրոցներում
Լոռու մարզ` Վանաձորի հ.5, Ստեփանավանի հ. 3 դպրոցներում
Շիրակի մարզ` Գյումրու հ. 3 դպրոցում
Արագածոտնի մարզ`Թալինի ավագ դպրոցում
*Դիմումը (Ձև-1) կարող եք լրացնել փաստաթղթերն ընդունող դպրոցում:
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ փետրվարի 27-ից մինչև մարտի 18-ը ներառյալ, ամեն օր` բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 1700:
Դասընթացները կսկսվեն մարտի 23-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:
Հարցերի դեպքում զանգահարել` 010/55-30-04, 099/56-01-04 Լիլիթ Ադամյանին