‹‹ԳԼՈԲԱԼ ՔՈՆՆԵՔԹ›› ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
2015-02-11
Թեկնածության ուղենիշներ՝
Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
•14-17 տարեկան աշակերտներ,
•IB որակավորման ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ուսանում են տասներկուամյա կրթության համակարգի 10-րդ դասարանում,
•IGCSE ծրագրում մասնակցելու համար կարող են դիմել այն դիմորդները, ովքեր 14-15 տարեկան են և ուսանում են տասներկուամյա կրթության համակարգի 8-րդ դասարանում,
•Վարժ տիրապետում են անգլերեն լեզվին,
•Վարժ տիրապետում են մաթեմատիկա առարկային,
•ՀՀ քաղաքացի են,
•Ներկայացնեն իրենց բարձր առաջադիմությունը հաստատող երաշխավորագրեր ուսումնական հաստատությունից,
•Լինեն աշխատասեր, նպատակասլաց, ունենան լայն մտահորիզոն, առաջնորդի ունակություններ և ակտիվորեն մասնակցեն արտադպրոցական միջոցառումներին,
•Օլիմպիադայում հաղթած, սպորտով, երաժշտությամբ կամ դերասանությամբ զբաղվող աշակերտների ընդունվելու շանսերը ավելի մեծ են:
Ինչպես դիմել՝
•Այցելել «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոն
•Լրացնել օնլայն դիմումը
•Խնդրել «Գլոբալ Բրիջ» - ի կրթական խորհրդատուին հաստատել ձեր ակադեմիական առաջադիմությունը Ռիջենթս դպրոցում:
Մրցույթի համար գրանցման վերջնաժամկետն է ս.թ-ի ապրիլի 15-ը:
Մրցույթի ընթացակարգը՝
Մրցույթը բաղկացած է 2 փուլից՝
Առաջին փուլ – գրավոր թեստեր
•Անգլերեն լեզվի թեստ
•Մաթեմատիկա առարկայի թեստ անգլերեն լեզվով
Երկրորդ փուլ
•հարցազրույց (առաջին փուլն անցած թեկնածուների համար)
‹‹Գլոբալ Բրիջ›› ուսումնական կենտրոնը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող Թայլանդի Ռիջենթս դպրոցի միակ ներկայացուցիչը Հայաստանում և ողջ տարածածրջանում 2006թ.-ից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոն հետևյալ հասցեով`
Սայաթ Նովա 29/1
Հեռ. 011 9999 11, 077 453 353