ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է
2015-02-10
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան-հիմնադրամի գիտական և ուսանողական խորհուրդներից ստացվել են համապատասխան գրություններ` ուսանողական խորհուրդների կանոնադրության վերաբերյալ: Նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայումս ուսումնասիրում են խնդիրը, որի արդյունքների մասին կտեղեկացվի երկու կողմերին: Միաժամանակ, նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում, որ հերթական անգամ Հայաստանի երբեմնի լավագույն բուհերից մեկը հայտնվում է իր համար ոչ շահեկան լրատվական հոսքերում, որն առաջին հերթին վնասում է ուսումնական հաստատության հեղինակությանը: