ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
2015-02-05
Օլիմպիադային և ՀԱԵ-ի պատմության մրցույթին կարող են մասնակցել 14-18 տարեկան անհրաժեշտ իմացություն ունեցող դպրոցականներ:
Մասնակիցները կարող են լինել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/ սաները:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից, հայ մշակույթի պատմությունից և Հայոց եկեղեցու պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերեն է: Օլիմպիադային չեն կարող մասնակցել հայերեն լեզվին չտիրապետող պատանիներ:
ՀԱԵ-ի պատմության մրցույթը անցկացվելու է առանձնաբար` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ:
Գրավոր փուլի մասնակիցներին տրվելու է մեկ միասնական` վերոնշյալ բոլոր ոլորտները, բացի ՀԱԵ-ի պատմությունից, ընդգրկող հարցարան: Այն կարող է տրամադրվել պատանիների համար նախընտրելի լեզվով:
Բանավոր փուլը անցկացվելու է երեք օր:
Առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականությունից` հարցատոմսի հարցերին բանավոր պատասխանի միջոցով:
Երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից և հայոց եկեղեցու պատմությունից` բանավոր հարցերի միջոցով: Երկու օրերում կայացած մրցույթների արդյունքները գումարվելու են` հաղթողներին հայտարարելու համար:
Հայագիտական 6-րդ օլիմպիադայի հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 3, 6 և 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական մրցանակներ: ՀԱԵ-ի պատմության հաղթողները պարգևատրվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից`1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 2, 4 և 6 դիպլոմներով և մրցանակներով:
Հայագիտական 6-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են հայկական երգի մրցույթ և վիկտորինա, որոնց կարելի է մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Հնարավորության դեպքում, ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/ ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկից/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության /խմբի/ ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Հայոց ցեղասպանությունից հետո ձևավոված հայկական համայքների մասին տեղեկությունները մասնակիցներին փոխանցելու նպատակով՝ կազմակերպիչների կողմից տեղում անցկացվելու է մասնակիցների կողմից պատրաստված լուսանկարների ցուցահանդես: Ուստի խնդրում ենք պատվիրակներին պատրաստել և իրենց բերել իրենց համայնքի հետ կապված (եկեղեցիների և այլ կառույցների, փողոցների, հուշարձանների և այլ տեսարվաժ վայրերի) լուսանկարներ:
Ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների, ղեկավարների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2015 թվականի հուլիսի 5-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 27-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը և պատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կարելի է գտնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am կայքէջում՝ «Սփյուռք» բաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@edu.am
Կայքաէջ. www.edu.am