ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2015

2015-01-21

 

2015 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին/ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ 6 մեկամսյա ծրագրերով.
Ա.Ուսուցում մանկապարտեզում
Բ. Ուսուցում մեկօրյա դպրոցում
Գ. Տարրական ուսուցում
Դ. Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Ե. Հայոց պատմության և հայրենագիտության դասավանդում   
Զ. Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր:
Գործող ուսուցիչների համար մասնակցության սահմանափակումներ չկան:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների  կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի մեկնարկային օրը` հուլիսի 1-ը:

Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.

30 հունիսի`    հյուրատուն մուտքի և տեղավորման օր
1 հուլիսի`        ծրագրի բացում
29 հուլիսի`    հյուրատանից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու/ուշ մեկնելու պարագայում մասնակիցների համար կսահմանվեն հյուրատանը մնալու զեղչված գներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 31-ը ներառյալ ՀՀ  կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է),
2.Համայնքի, ուսումնական հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:

Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով մինչև հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը, ինչպես նաև հյուրատան հասցեն և կեցության հետ կապված այլ տեղեկություններ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
   
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-73-43
Էլ. փոստ. spyurq@yahoo.com     կամ     info@edu.am
Կից` մասնակցության հայտաձևը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։