ՀՀ մի շարք կրթական բարեփոխումներ կարող են որպես օրինակ ներկայացվել արտերկրում

2015-11-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Տանյա Ռադոչայի հետ: Շեշտելով, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՆ-ի կարևոր գործընկերներից է, ՀՀ  ԿԳ նախարարը Տ. Ռադոչային մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի, որ արդեն սկսված համատեղ ծրագրերի  բարեհաջող ավարտին հասցվեն, ինչպես նաև իրականցվեն նոր ծրագրեր: Իր հերթին Տանյա Ռադոչայը պատրաստակմություն է հայտնել կրթության, մասնավորապես երեխաների խնամքի և ներառական կրթությոն ոլորտում համագործակցությունն ու աջակցությունը շարունակելու հարցում, ինչպես նաև  նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթական առաջընթացով, հատկապես համընդհանուր ներառականության անցնելու և դպրոցների անվտանգության ապահովման հարցերում: Ըստ տիկին Տ.  Ռադոչայի՝ Հայաստանի մի շարք կրթական բարեփոխումներ, որպես հաջողված փորձ և օրինակ, կարող են  ներկայացվել այլ երկրներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երեխաների խնամքի  համակարգի բարեփոխումների ծրագրին, որի  կարևոր բաղադրիչներից է նաև համընդհանուր ներառական կրթության ներդրումը: Կողմերը քննարկել են նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի  կողմից մշակված երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագրի մանկական տարբերակի մշակմանը, որի հրապարակումը   նախատեսվում է առաջիկայում: Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը ստորագրել է  ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախաարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի   կողմից  մշակված փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է մեր երկրում երեխաների խնամքի համակարգի  բարելավմանը: Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնման մասին հուշագրով նախատեսվում է օժանդակել Հայաստանում  համընդհանուր ներառականության համակարգի ներդրմանը, ինչպես նաև աջակցել՝ հատուկ  և գիշերօթիկ դպրոցների վերակազմավորմանը՝ ներառական կրթության աջակցման ռեսուրս կենտրոնների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավարապես հեռավոր և սահմանամերձ գյուղերի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին օժանդակելու  հարցը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։