Մրցանակները հանձնել են Վեհափառն ու նախարարը
2014-12-16
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր խոսքում ընդգծել է. «Պատահական չէ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ավանադաբար արդյունավետ համագործակցում է Մայր եկեղեցու հետ: Կրթության գործի կազմակերպման առումով փաստացի նախարարությունը Մայր Աթոռի կրթական առաքելության իրավահաջորդն է, քանի որ դարեր շարունակ կրթության և գիտելիքի լույսը սփռվել է եկեղեցու համակարգում գործող դպրոցների շնորհիվ: Չմոռանանք, որ հայոց գրերի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշոտցը նույնպես հոգևորական է եղել, ում հայ եկեղեցին սուրբ է ճանաչել: Այնքան խորն է կրթության և հոգևոր կյանքի կապը, որ անիմաստ է այսօր մեզ մեղադրել, որ չենք կարողանում հրաժարվել եկեցեղու հետ հոգևոր մեծ կապից»: Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ քրիստոնեական առակները իմաստության անսպառ պաշար են, որոնք շատ կարևոր են երեխաների դաստիարակության համար՝ բարեպաշտ և արժանավոր սերունդ կրթելու տեսանկյունից:
«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը, համաձայն ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի, անցկացվել է ՀՀ հանրակրթական դպորցներում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային ընտրական և մարզային փուլերը, որոնց մասնակցել են ավելի քան 800 դպրոցներ: Դեկտեմբերի 8-10-ը Մայր Աթոռում կայացած հանրապետական փուլին մասնակցել են հանրապետության 15 լավագույն դպրոցները: Մրցանակներն հանձնվել են «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն», «Լավագույն սցենար», «Հայրապետական մրցանակ» անվանակարգերում: