Ուսանողությունը` շարժիչ ուժ
2014-12-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախարար Ա. Աշոտյանը իր և ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունից շնորհավորել է ուսանողական խորհրդի հոբելյանը` շեշտելով, որ տնտեսագիտականի ուսխորհուրդն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ ու նախաձեռնողականությամբ. «Տնտեսագիտական համալսարանը անցել և անցնում է դժվարին, բայց շատ լավ ուղի, որի շարժիչ ուժն ուսանողությունն է:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ՀՊՏՀ «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները :