2007-2015թթ ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացմանը

2014-12-16

Հայաստանը միացել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ) կիսող երկրների խմբին 2004թ.-ին: ԵՀՔ գործողությունների պլանը հաստատվել է 2006թ. նոյեմբերի 14-ին: Մասնագիտական կրթությանն և ուսուցման (ՄԿՈւ)  ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության ԵՀՔ 2007թ. գործողությունների ծրագրով, նախատեսվում է առանձնացնել  բարեփոխումների չափանիշները նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ որպես բարեփոխումների գերակայություններից մեկը:
Հայաստանի Հանրապետությանը բյուջետային աջակցությունը կազմել է 40 մլն եվրո՝ 2007-2015թթ. ժամանակահատվածում:                                                          Նախատեսված էր ՄԿՈւ կառուցվածքը և բովանդակությունը տարրական մակարդակից հասցնել առաջավոր մակարդակի` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Ծրագրի կարևոր տարրերից մեկը՝  Հայաստանում ՄԿՈւ համակարգի բարելավում էր. այդ նպատակով ընտրվեցին  12 փորձարարական քոլեջներ, որոնք ստացան  համապատասխան աջակցություն:                                                               Բյուջետային աջակցության շրջանակներում ՄԿՈՒ ոլորտում իրականացվել և շարունակվում են իրականացվել մի շարք գործողություններ, այդ թվում.                                                     * ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի կողմից վերջին տարիների ընթացքում վերապատրաստվել են շուրջ 7000 ՄԿՈւ հաստատությունների դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, քոլեջների և ուսումնարանների տնօրեններ և տնօրենի  տեղակալներ, ՄԿՈւ հաստատությունների կառավարման խորհրդի անդամներ:
* Մշակվել են 146 պետական կրթական չափորոշիչներ և մոդուլային ուսումնական ծրագրեր:
* Տպագրվել են 83 անուն ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր:
* Հրատարակվել են «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ամսագրի 10 համարներ, կազմակերպվել են մրցույթներ, իրականացվել են ՄԿՈւ քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ հետազոտություններ և այլ տարաբնույթ միջոցառումներ, որոնք խթան են հանդիսացել ոլորտի առաջընթացի համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։