Ուսանողների և դասախոսների փոխանակման նոր հնարավորություններ
2014-12-12
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սանկտ-Պետերբուրգի ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի /Ð ÐÐХиГС/ տնօրեն Վլադիմիր Շամախովի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացնելով երևանյան այցի նպատակը՝ Վ. Շամախովը նշել է, որ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր՝ ուսանողների և դասախոսների փոխանակման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ Սանկտ-Պետերբուրգի կառավարման ակադեմիան գործում է ՌԴ նախագահին առընթեր և համարվում է պետական ծառայության կառավարման ոլորտներին կադրեր պատրաստող հիմնական հաստատություններից մեկը: Ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հարցում: Նշելով, որ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջպետական պայմանագրով ՀՀ-ին հատկացվող կրթաթոշակային տեղերի շրջանակում բավական թվով հայ երիտասարդներ սովորում են ռուսական բուհերում, ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է կրթաթոշակային նոր ծրագրերը ՌԴ բարձր վարկանիշ ունեցող մայր բուհերի հետ: Միաժամանակ, Ա. Աշոտյանը ռուսական պատվիրակությանը ներկայացրել է Բոլոնիայի քարտուղարության շրջանակում Հայաստանի ծավալած ակտիվ գործունությունը՝ շեշտելով, որ Հայաստանն առաջինը ոչ Եմ անդամ երկիրն է, ում վստահվել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հնարավորություններին ու միջբուհական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի: