Աշակերտները հեռանում են ջերմ հիշողություններով
2014-12-10
Նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանի դպրոցներում ևս վերջին տարիներին, կրթական ակտիվ բարեփոխումներով պայմանավորված, մանկավարժների վերապատրաստման ծրագրերին մեծ տեղ է հատկացվում: Անդրադարձ է արվել դասարաններում աշակետների միջին ծանրաբեռնվածությանը՝ Ռյազանի դպրոցներում աշակերտների միջին խտությունը դասարաններում հասնում է 25-ի, թույլատրելի թիվը 32-ն է: Հայաստանի ավագ դպրոցներում ևս աշակերտների խտության թույլատրելի նորմը, ինչպես Մ. Մկտչյանն է նշել, նույն սահմաններում է:
Նշենք, որ ռուս դպրոցականները հյուրընկալվել են Երևանի 149 ավագ դպրոցում՝ հայ հասակակիցների ընտանիքներում: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Մ. Մակրտչյանը հյուրերին ՀՀ ԿԳՆ անունից նվիրել է Հայաստանի պատմության վերաբերյալ գրքեր, ինչպես նաև իր հեղինակած գիրքը: