Գ.Սահակյանը ընտրվել է պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ

2014-12-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նիստին: Խորհրդի նիստը  վարել է ԿԳ նախարարը, քանի որ  բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ կառավարման խորհրդի կազմում դադարեցրել է իր գործունեությունը:
ԿԳ նախարարը, բացելով նիստը, ներկայացրել է  օրակարգի հարցերը.  առաջին հարցը համալսարանի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունն էր: Մանկավարժական համալսաանի կառավարման խորհրդի անդամ, պրոֆեսոր Ա. Դոլուխանյանը, իբրև նախագահի թեկնածու, առաջարկել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ Խ.Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ  Սահակյանը:
Այնուհետև բուհի ռեկտոր Ռ. Միրզախանյանը  կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացրել 2014 թվականին համալսարանում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու 2015 թվականի բյուջեի նախագիծը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։