Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները
2015-10-23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 17-ի թիվ 161-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ: