Արմեն Աշոտյանը հանդիպել է Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2014-11-26
«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 25-ին ՀՀ դեսպանությունում հանդիպումներ Է ունեցել Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս, դոկտոր Աիդա Մարկոսյանի և միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ:Կարևորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաև բարձր գնահատելով դոկտոր Աիդա Մարկոսյանի ներգրավվածությունն այդ գործում, մասնավորապես ռումինախոսների համար Հայոց լեզվի
դասագրքի հրատարակումը, նախարար Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել աջակցությունը հայերենի դասընթացներին թեÕ› Բուխարեստի, թեÕ› Կլուժի համալսարաններում, որի շրջանակներում այս տարի բացվել և գործում է հայագիտության ինստիտուտը:
Ուսանողների հետ հանդիպմանը նախարար Աշոտյանը ներկայացրել է այն գերակայությունները, որ Հայաստանն ակնկալում է միջպետական կրթական ծրագրերից և պատասխանել ուսանողների հարցերին: աԱրմեն Աշոտյանն այցելել է նաև Բուխարեստի Հայոց կենտրոն և հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի, ուսանողների փոխանակման, հայերենի ուսուցման և հայագիտության զարգացման հետ կապված հարցեր: