«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցանակաբաշխություն
2014-11-24
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հանդիսապետությամբ նոյեմբերի 25–ին, ժամը 1400–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում կկայանա ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը:Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: