Ուսանողակենտրոն համակարգի կայացումը` կարևոր նախապայման
2014-11-13
ԵՊՀ-ում մեկնարկել է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսըÖ‰ Առանձին տաղավարներով երկու օր շարունակ իրենց աշխատանքները կներկայացնեն շուրջ 70 երիտասարդական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, ուսանողական կառույցներ և այլնÖ‰ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ովքեր ծանոթացել են երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, գործունեությանը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այսօրվա սերունդը բոլորովին այլ առաջնահերթություններ ունի, որը կարող է նաև չհամընկնել մեր ակնկալիքներինÖ‰ «Անկախ մտածողության տարբերություններից, բոլոր սերունդները պետք է գիտակցեն, որ ապրում են ընդհանուր հայրենիքում, իրենց կողքին ապրում են այլ մարդիկ»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ուսանողական ներուժը բացահայտելու խնդիրը դեռևս լուծված չէ: «Շատ կարևոր է ուսանողների լիարժեք ներառումը կրթության կառավարման և կրթական բարեփոխումների գործընթացի մեջ: Ուսանողակենտրոն համակարգի կայացումը կարևոր նախապայման է. ուսանողը պետք է հասկանա, որ կրթությունը նախևառաջ մրցունակ լինելու առաջին պայմանն է: Երբ այս գիտակցությունն ունենան ուսանողները, այդ ժամանակ, վստահ եմ, կրթության որակի կտրուկ աճ և խնդիրների նվազում կունենանք»,-ընդգծել է նախարարը:Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթÖ‰ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն են ունենալու տեղում մշակել և ներկայացնել ծրագրեր մինչև 600 հազար դրամ բյուջեովÖ‰ Դրամաշնորհի պարտադիր պայման է, որպեսզի ծրագրերը լինեն համատեղ. կազմակերպվեն 1-ից ավելի կազմակերպույթունների միջոցովÖ‰ Հաղթող դրամաշնորհային ծրագրերը որոշվելու են քվեարկության արդյունքումÖ‰ Քվեարկությանը մասնակցելու են ցուցահանդեսի մասնակից կազմակերպություններըÖ‰
«Հայացք ապագային-2014» էքսպոն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակումÖ‰