Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմանե

2014-10-28

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչև 2014 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (մինչև՝ Երևանի ժամանակով ժամը 18:00):
Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում (http://scs.am/):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 21-01-40 (118):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։