Հայոց լեզվի օլիմպիական նոր շարժում
2014-10-28
Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր հերթին ընդգծել է, որ հաշվի առնելով «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթների փորձը, ինչպես նաև վերոնշյալ մրցույթների մասնակից դպրոցների ու երեխաների ցանկությունը, ինչպես նաև ելնելով այն փաստից, որ աշխարհի շատ երկրներում անցկացվում են նմանատիպ մրցույթներ տարբեր լեզուներից, «Այբ»-ը, նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է 2014 թվականից ամեն տարի հոկտեմբերին անցկացնել ևս մեկ նմանատիպ զանգվածային մրցույթ` հայոց լեզվից: Բանախոսն ընդգծել է, որ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո մեկնարկող և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան հայոց լեզվի մրցույթը կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել մայրենի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության նկատմամբ: «Այս մրցույթն այլ մրցույթներից տարբերվում է նրանով, որ խթանում է լեվզվամտածողությունը, ստեղծարարությունը, տրամաբանությունը, և հիմնված չէ միայն երեխայի գիտելիքների վրա: Այս մրցույթն իրավամբ միջազգային մրցույթ է, քանի որ այն իրականացնելու ենք նաև Սփյուռքի գաղթօջախներում: Նշեմ, որ առաջին տարվա համար արձանագրվել են ապշեցուցիչ արդյունքներ. մենք ակնկալում էինք 10-15 հազար աշակերտի մասնակցություն, սակայն մասնակցության հայտ է ներկայացրել 44700 երեխա, որը գերազանցում է «Կենգուրու» մրցույթի արդյունքները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դպրոցականների մոտ առկա է մեծ հետաքրքրություն մայրենի լեզվի և գրականության, մշակույթի հանդեպ` հակառակ հոռետեսական պնդումներին»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ ապագայում նախատեսվում է ընդլայնել մրցույթների շրջանակը:
Նշենք, որ «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, որին մասնակցելու համար գրանցվել են 3-12-րդ դասարանների աշակերտներ` Հայաստանի և Արցախի 961 դպրոցիցÖ‰