Հաստատվել է երաշխավորված դասագրքերի անվանացանկը
0000-00-00
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այսօր ստորագրած հրամանով հաստատվել է 2015-2016 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը: Նախարարի հրամանի համար հիմք են ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը: Հաստատված անվանացանկում ընդգրկված են հինմնական դպրոցի՝ առաջինից իններորդ դասարանների համար նախատեսված շուրջ 196 անուն դասագիրք: