«Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողով
2014-10-15
•«Շախմատը դպրոցներում» ծրագրի կազմակերպչական աշխատանքներ
• Շախմատի մեթոդական ուղղություններ
• Գիտական հետազոտություններ ՀՀ դպրոցներում
• Շախմատի ուսումնահետազոտական լաբորատորիա
•Սոցիոլոգիական հետազոտություններ ՀՀ դպրոցներում
•Շախմատի ուսուցիչների պատրատում և վերապատրաստում
• Երեխաների անհատական և դպրոցների միջև հեռահար ուսուցում
• Ուսուցիչների հեռահար պատրաստում
2011 թվականի սեպտեմբեր ամսից շախմատը մուտք է գործել ՀՀ հանրակրթական դպրոցներ՝ որպես պարտադիր առարկա: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որ ձեռնամուխ եղավ այս ծրագրի իրականացմանը: Այս երեք տարիների ընթացքում տվյալ ծրագրի շուրջ կատարվել է հսկայածավալ աշխատանք, այդ թվում կազմվել են հոգեբանների և սոցիոլոգների խմբեր, որոնք անցկացնում են գիտական հետազոտություններ մի քանի փուլերով՝ պարզելու շախմատի դասավանդման արդյունավետությունը և շախմատ առարկայի ազդեցությունը երեխաների տրամաբանության, ստեղծագործական մտածողության, ինտելեկտի և այլ հատկանիշների զարգացման վրա: Ուստի, այս գիտաժողովը մասնակիցների և բոլոր ներկաների համար փորձի փոխանակման հիանալի առիթ կլինի, ինչը կխթանի շախմատի հետագա զարգացմանը և նրա դերի ու կարևորության բարձրացմանը կրթական համակարգում:
Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ տարբեր թեմատիկ ուղղություններով՝ կազմակերպչական, մեթոդական, հոգեբանական, սոցիոլոգիական: Գիտաժողովը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում /հասցե՝ Ալեք Մանուկյան 13/: