«Ուսուցչի օրվան» ընդառաջ

2014-10-03

Ամեն տարի «Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է  «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներն անցկացվում  են ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից: 2014 թվականին մրցույթներին մասնակցել է 35 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթի ամփոփումից հետո հանձնաժողովներն ընտրել են «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»:

 

«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարը հանրապետության լավագույն մանկավարժներին,  այդ թվում` «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»  մրցույթների անվանակարգերում հաղթողներին, հրավիրում է ԿԳՆ` պարգևներ ստանալու: Պարգևներ է հանձնում նաև ճյուղային արհմիության նախագահը:
2014 թվականին ՀՀ ԿԳՆ «Հուշամեդալի» են արժանացել  Լարիսա Սարգսյանը /Երևանի N 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն/, Համլետ Ղազարյանը /Երևանի N 2 հատուկ դպրոցի տնօրեն/, Անյա Սահակյանը /Երևանի Վ.Պետրոսյանի անվ. N 51 հ/դ, պատմության ուսուցիչ/, Գառնիկ Ասմարյանը /վետերան մանկավարժ/: Մի շարք մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ պատվոգրերի և այլ մրցանակների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։