ՀՀ ԿԳՆ-ն բանակցում է «Hay Tar»-ը անվճար դարձնելու համար

2014-09-27

Օրերս թողարկվել է «Hay Tar» հավելվածը, որը թույլ է տալիս APPLE ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ դարձնել իրենց շփումը և համացանցային ակտիվությունը:
Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը Կրթության և գիտության նախարարության գերակայություններից է: Դեռևս 2013 թվականին նախարար Արմեն Աշոտյանը դիմել եմ APPLE ընկերությանը` առաջարկելով հայերեն լեզվով գրառումների համար ծրագիր ստեղծել:
Հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է նման հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Hay Tar» հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում, իսկ մյուս կողմից` վճարովի է, նախարար Արմեն Աշոտյանը դիմել է ծրագրի հեղինակներին ծրագիրն անվճար և բոլորին հասանելի դարձնելու առաջարկով: Այժմ ԿԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ և հանրությանն առաջիկայում տեղեկատվություն կներկայացվի վերջնական արդյունքների մասին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։