Օգոստոսյան խորհրդակցություն Տավուշում

2014-08-28

Օգոստոսի 30-ին,  ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Իջևանում /Մարզպետարանի դահլիճ- Սահմանադրության 1/ կմասնակցի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նախարարը կայցելի սահմանամերձ գյուղերի դպրոցներ:
 Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` օգոստոսի 30-ին,  ժամը   930-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև օգոստոսի 29-ը, ժամը 1630-ը` զանգահարելով  ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43, 091-77-88-91/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։