Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթության ազգայÕ
2014-08-27
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձ¬րագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավար¬ժական, գիտաման¬կա¬վարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7.<<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 85000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-ից 1400-ն, կամ 1400-ից 1900-ն:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2014թ. Օգոստոսի 25 –ից սեպտեմբերի13-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/ և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր` ժամը 900-ից 1600-ն: Դասընթացները կսկսեն ոչ ուշ, քան սեպտեմբերի 17-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր: