Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ՝ կրթական նորարարական նախաձեռնությունների մրցույ
2014-08-25
2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է մշակել տեղեկատվական գրքույկ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների մասին: Մանրամասները տրված են ստորև.
1.հավաքագրել տեղեկատվություն կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների մասին,
2.կատարել հավաքագրված տեղեկատվության վերլուծություն,
3.մշակել տեղեկատվական գրքույկ անգլերեն լեզվով,
4.իրականացնել գրքույկի դիզայնի աշխատանքի համակարգում և էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ԿԳ նախարարություն.
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ կարողություններ՝ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների մասին վերլուծություն կատարելու և տեղեկատվական գրքույկ մշակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք կրթության և գիտության ոլորտում Հայաստանի առաջանցիկ ձեռքբերումների և նորարարական նախաձեռնությունների վերաբերող նախկինում կատարած վերլուծությունների, մշակումների և նմանատիպ այլ աշխատանքների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն և այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):
Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-իցսեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության â„–3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով: