Հայաստանում Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ՝ կրթական նյութերի հրատարակման մրցույթ
2014-08-23
1. 8-10 հոդված ՝ Բոլոնիայի գործընթացի գագաթաժովի և ֆորումի ակնկալիքների մասին (հայերեն լեզվով), յուրաքանչյուրը 3-4 էջ ծավալով,
2. հրատարակել անգլերեն լեզվով հատուկ համար, համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչների մասին՝ ներառելով հարցազրույցներ, որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
• էջերի թիվը - մոտ 100,
• թղթի չափը – A4,
• տպագրության թուղթը–115 գր/մ2 գրամայնությամբ, նախատեսված օֆսեթ տպագրության համար, ճերմակությունը առնվազն 130% (ISO 2470), 99.5% պայծառությամբ,
• կազմի թուղթը – 250 գր/մ2 գրամայնությամբ, թղթի մակերեսը մի կողմից պետք է լինի երեսապատված և փայլուն, հակառակ կողմի երեսապատումը անհրաժեշտ չէ, ճերմակությունը առնվազն 130% (ISO R457) պայծառությամբ, ունենա առնվազն 340 միկրոն հաստություն և հարմար լինի երեսապատման համար (լամինացիա)
• տպաքանակը – 500 օրինակ:
Վերոնշալ աշխատանքների իրականացման համար հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք.
ա) ունեն նմանատիպ գործունեությամբ զբաղվելու իրավունք,
բ) ունեն նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (գերադասելի է կրթության ոլորտում),
գ) ունեն անհրաժեշտ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ բարձրագույն կրթության բնագավառի մասին հոդվածներ մշակելու և հրատարակելու համար:
Ներկայացվող հայտերն իրենց մեջ պետք է ներառեն.
1.պետական գրանցման վկայականը և կազմակերպության կանոնադրությունը՝ ի ապացույց Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գործելու և ինքնուրույն իրավաբանական անձ լինելու,
2.տեղեկանք կազմակերպության մասին՝ ներառելով տեղեկություններ ստեղծման տարեթվի, գործունեության ոլորտների և նախկին ու ներկայումս իրականացվող աշխատանքների մասին,
3.տեղեկանք կրթական ոլորտին վերաբերող, նախկինում հրապարակված համանման հոդվածների և հրատարակումների մասին,
4.տեղեկանք պահանջվող աշխատանքների կատարման կարողությունների մասին, մասնավորապես նշելով կազմակերպության գործունեության հասցեն, զբաղեցվող տարածքը (քմ-ով), առկա սարքավորումների և այլ գույքի տեսակները, ինչպես նաև այս աշխատանքներում ներառվող հիմանական աշխատակազմի փորձը և որակավորումը (կցել անձնական թերթիկներ):
Հայտերը ներկայացնել 2014 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ կառավարության â„–3 շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն /6-րդ հարկ/, 609 սենյակ:
Հայտերն ուսումնասիրելու ընթացքում նախարարությունը իրավասու է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-52-56-62 հեռախոսահամարով: