ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2014-08-21

Օգոստոսի 21-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին»,
««Կրթության բարելավում» ծրագրի Հայաստանի Հանրապետության և միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված ֆինանսավորման համաձայնագրին և «Կրթության բարելավում» ծրագրի Հայաս-տանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին»
ՀՀ  կառավարության արձանագրային և   որոշումների   նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։