Վստահ եղե'ք, որ ձեր կողքին է ողջ հայ ժողովուրդը
2014-08-12
Աղվերանում կայացած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում էր 19 երկրի 134 ներկայացուցիչ, ամփոփելով աշխատանքները հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Մենք` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմակերպված Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի մասնակիցներս, մեր ողջույնի խոսքն ենք հղում Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին, մասնավորապես իրենց սուրբ պարտականությունը կատարող ուսուցիչներին ու կրթության ոլորտի բոլոր աշխատողներին:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պայմաններում, կրելով զրկանքներ և վտանգելով սեփական կյանքը, կատարում են իրենց մանկավարժական պարտականությունները` ծառայելով մատաղ սերնդին և ամբողջ ազգին: Վստահ եղե'ք, որ ձեր կողքին է ողջ հայ ժողովուրդը, ինչպես Հայաստանի Հանրապետության ու Արցախի ձեր հայրենակիցները, այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը: Բոլորիդ մաղթում ենք ուժ, կորով, համբերություն, վճռականություն և մոտալուտ խաղաղ ժամանակաշրջան»: