Կազանի դաշնային համալսարանը հրավիրում է ՀՀ քաղաքացիներին բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Մի շարք մասնագիտությունների գծով օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է նաև կրթաթոշակային ծրագիր` լեզվի դասընթացներին մասնակցելու, անվճար կրթություն ստանալու և հանրակացարանում բնակվելու նպատակով: Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար նախատեսվում է նաև ամսական կրթաթոշակի տրամադրում:
Ցանկացողները պետք է դիմեն մինչև ս.թ. օգոստոսի 10-ը (բարձրագույն կրթություն ստանալու նպատակով) և մինչև ս.թ. օգոստոսի 25-ը (հետբուհական կրթություն ստանալու նպատակով) բուհի արտաքին կապերի վարչություն (+7 843 233-70-27;
http://kpfu.ru/priem):