Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադա

2014-07-15

Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, Հայաստանի և ԼՂՀ-ի 14-18 տարեկան 72 դպրոցականներ:
Օլիմպիադան խնդիր ունի խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, հայտնաբերել տաղանդավոր պատանիներին Սփյուռքում և Հայաստանում և կապել նրանց Հայաստանի հետ, ընդլայնել Սփյուռքի հետ աշխատանքի սահմանները:
Համահայկական 2-րդ օլիմպիադան անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա և Հայաստանի աշխարհագրություն առարկաներից: Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել միայն մեկ կամ երեք առարկաներից մրցույթներին: Բնագիտական օլիմպիադայի հիմնական հաղթողները հայտարարվում են երկրորդ փուլի արդյունքների հիման վրա: Հիմնական հաղթողների համար նախատեսված են. I կարգ`  6 հատ, II կարգ` 6 հատ, III կարգ`  6 հատ  դիպլոմներ և մրցանակներ:
Բացի հիմնական մրցույթներից` օլիմպիադայի ծրագրում նախատեսված են բազմաթիվ խաղեր, պարի ուսուցում, ուսուցողական միջոցառումներ, քայլարշավ և այցելություն Բյուրականի աստղադիտարան:
 

Մասնակիցների բաշխվածությունը` ըստ երկրների

 

N

Երկիր

Թիվ

1.

ՀՀ

12

2.

ԼՂՀ

16

3.

Աբխազիա

1

4.

Իրան

15

5.

Ռուսաստան

4

6.

Իսպանիա

2

7.

Ֆրանսիա

2

8.

Վրաստան

10

9.

Սիրիա

10

ԸՆԴԱՄԵՆԸ

72

 

Մասնակիցների բաշխավությունը` ըստ առարկաների

 

 

 

Սփյուռք, ԼՂՀ

ՀՀ

ԸՆԴ.

Ֆիզիկային  մասնակցում են`

45

6

51

Մաթեմատիկային  մասնակվում են`

51

7

58

Հայաստանի  աշխարհագրությանը  մասնակցում են`

32

4

36

Երեք առարկային մասնակցում են`

21

2

23

Երկու առարկային մասնակցում են`

21

1

22

Մեկ առարկային մասնակցում են`

21

9

30

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։