Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադա
2014-07-14
Հուլիսի 15-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի Աղվերանի «Աղվերան» հանգստյան տանն ընթացող Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադային, որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, ՀՀ և ԼՂՀ դպրոցականներ:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` հուլիսի 15-ին, ժամը 0900-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ): ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև հուլիսի 14-ը, ժամը 1700-ը` զանգահարելով ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43, 094228924, Մարինե Ղևոնդյան/: