ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր
2014-07-14
Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է «Մաթեմատիկա» առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:
«Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մնացականյանը /Վանաձորի թիվ 11 ավագ դպրոց/, Էդգար Մինասյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, բրոնզե մեդալի` Ալբերտ Գևորգյանը /Երևանի Քվանտ վարժարան/, իսկ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Քերոբյանը և Հակոբ Թամազյանը` գովասանագրերի:
«Կենսաբանություն» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-13-ը, Ինդոնեզիայում: Հայաստան թիմը նվաճել է 3 բրոնզե մեդալ: «Կենսաբանություն» առարկայի թիմը ղեկավարել է ԵՊՀ դասախոս Գայանե Ղուկասյանը:«Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել Սիրանուշ Բաբախանովան և Արման Սիմոնյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/ և Հասմիկ Ավագյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 մեդալ:
Առջևում քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են: