Մերօրյա հերոսները ՀՀ ԿԳՆ-ում

2014-07-03

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում հրավիրված   մամուլի ասուլիսում    հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը ամփոփել են առարկայական օլիմպիադաների  և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքները: Ասուլիսին ներկա են եղել նաև  «Կենգուրու» մրցույթի 8 հաղթողները: 
Նշելով, որ Հայաստանի կառավարության գերակա միջոցառումներում կարևոր տեղ է գրավում կրթության որակի բարելավումը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ այս օրերին Հայաստանի դպրոցականների  օլիմպիական խումբը պատրաստվում է մեկնել Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային: Օլիմպիականներից մեկը «Կենգուրու« մրցույթի հաղթողներից էր:  «Եվ առարկայական օլիմպիադաները, ևÕ› «Կենգուրու» մրցույթն  ուղղված են կրթության որակի բարելավմանը և նպատակ ունեն հայտնաբերել, գնահատել, խրախուսել բոլոր այն աշակերտներին, ովքեր բարձր առաջադիմություն ունեն»,,- նշել է Ն.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է և «Կենգուրու» մրցույթի և  միջազգային օլմպիադաների մասնակից աշակերտների թիվը: Ն. Հովհաննիսյանը տեղակացրել է, որ Հայաստանի 28 դպրոցականներ 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների մասնակցելու ուղեգրեր են ստացել: «Այս երեխաները՝ խոսքը օլիմպիականների ու  «Կենգուրու» մրցույթի հաղթողների մասին է, մերօրյա հերոսներ են, մեր երկրի ու հասարակության ապագան»,-  նշել է հանրակրթության վարչության պետը: «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի տեղակացմամբ  «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի ՀՀ և ԼՂՀ  1040 դպրոցներից մասնակցել է 3-րդ-ից 12-րդ դասարանների շուրջ 44 հազար  աշակերտ : «Կենգուրու 2014»-ն այս տարի ունի 1469 մրցանակակիր աշակերտ, որոնցից 617-ը գրանցել են լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: Ակտիվ են եղել հատկապես մարզային դպրոցները՝ մասնակիցներից  16200-ը եղել է մարզային և գյուղական դպրոցներից: «Կենգուրու-2014»-ում հաղթող ճանաչված  ութ աշակերտներից  4-ը նույնպես մարզերից են: Մրցույթը Հայաստանում անցկացվում է 6-րդ անգամ՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: «Մրցույթի մասնակցությունը տարեցտարի աճում է ամբողջ աշխարհում: Այս տարի «Կենգուրու»-ին մասնակցել է 60 երկրի 7 միլիոն երեխա և շատ կարևոր է, որ Հայաստանի դպրոցականները ևս մասնակից են դառնում այդ մաթեմատիկական շարժմանը: Ի սկզբանե, երբ մրցույթը նոր էր ներմուծվում, ակնկալում էինք, որ Հայաստանում մասնակցությունը մեծ կլինի, քանի որ հայ երեխաներին բնորոշ են մաթեմատիկական հակումները: Մենք  նպատակ ունեինք նորովի մատուցել մաթեմատիկան. «Կենգուրու»-ում չկա նախնական ընտրություն, ցանկացած երեխա կարող է մասնակցել և փորձել իր ուժերը՝ աշխարհի  7 միլիոն այլ երեխանների հետ» ,-նշել է Դավիթ Սահակյանը  հավելել, որ հնարավորություն է  Հայաստանի երեխաների համար՝  հաջողությունների հասնելու գիտելիքների շնորհիվ:
«Կենգուրու 2014»-ի հաղթողներ են ճանաչվել հետևյալ աշակերտները՝
Զարուհի Հակոբյան 4-րդ դաս. Երևան  Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հ/դ
Զինա Ղազարյան 4-րդ դաս. Լոռու մարզ Մղարթի հ/դ
Նաիրա Շահբազյան 4-րդ դաս. Լոռու մարզ Մեծավանի թիվ 2 մ/դ
Էրիկ Մելիքյան 4-րդ դաս. Լոռու մարզ Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20
մ/դ
Մերի Ավետիսյան 4-րդ դաս Շիրակի մարզ Գյումրու Ֆ. Վերֆելի անվան թիվ 40
հ/դ
Ալբերտ Գևորգյան 11-րդ դաս. Երևան «Քվանտ» վարժարան
Էդուարդ Միհրանյան 12-րդ դաս. Երևան «Այբ» ավագ դպրոց
Տիգրան Շախկյան 12-րդ  դաս.  Երևան  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի
անվան ֆիզիկամաթեմատիկական  հատուկ դպրոց:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։