ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2014

2014-03-21

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության   կառավարության 2011 թվականի ապրիլի  28-ի Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին N 1295-Ն որոշումները, 2014-2015 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունումն իրականացնում է`
1)նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը ներառյալ,
2)առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով /առաջին կուրսում/  ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. օգոստոսի 22-ը ներառյալ,
3)հետբուհական /ասպիրանտական/ ծրագրով ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը ներառյալ,
4) հեռակա բաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը ներառյալ,
5)նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. օգոստոսի 22-ը ներառյալ, իսկ հեռակա բաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչև ս.թ. նոյեմբերի 14-ը ներառյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ սփյուռքահայ ուսանողների համար նախատեսված առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 70  տեղերը տրամադրվելու են Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Փաստաթղթերը  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.

·դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
·բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
· օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
. փոստով /այդ թվում` էլեկտրոնային փոստով/` նախարարության պաշտոնական հասցեով /հասցե՝ 0010, Երևան, Գլխավոր պողոտա, կառավարական տուն 3, էլ.փոստ՝ info@edu.am /:

Դիմորդները ներկայացնում են`

1. դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով` համաձայն կցված ձևի,
2. նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,
3. բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին. սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից,
4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը,
5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը,
6. 3 x 4 չափսի 4 լուսանկար,
7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
8.հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն ամբողջական փաթեթով:
Փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 16:00 (ընդմիջում` 13:00-14:00)
Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, â„– 632 սենյակ, հեռ. (010) 54 67 11:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։