Ֆրանսերեն դասավանդողների 12-րդ ամենամյա սեմինար

2014-06-30

Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական ասոցացիան և Հայկական Ալիանս Ֆրանսեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ, կազմակերպել են ֆրանսերեն դասավանդողներ 12-րդ ամենամյա սեմինարը, որին մասնակցել են Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈՒՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների շուրջ 100 ուսուցիչներ և դասախոսներ:
Սեմինարը վարել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության CREFECO կենտրոնում 2013-2014 վերապատրաստում անցած մասնագետները` Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից, ինչպես նաև Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցացիայի անդամ-վերապատրաստող դասախոսները:
CREFECO կենտրոնի` Հայաստանում իրականացվող 2 ազգային  վերապատրաստումները նույնպես տեղի են ունեցել ամենամյա սեմինարի ընթացքում: Վերապատրաստման ողջ ընթացքում Երևանում էր գտնվում CREFECO-ի տնօրեն տիկին Ռեննի Յոտովան: Ազգային վերապատրաստումների թեմատիկայի ընտրությունը կատարվել էր մեր երկրում ֆրանսերենի դասավանդման խնդիրներին համապատասխան` ֆրանսերենի ուսուցումը 7-10 տարեկան երեխաներին և ֆրանսերենի դասավանդման հիմնարար խնդիրներն ու մեթոդները:
Սեմինարների մասնակիցներին ընդունել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ով հանդես է եկել շնորհակալական խոսքով` կարևորելով կազմակերպիչների և մասնակիցների համատեղ աշխատանքը` Հայաստանում ֆրանսերենի դասավանդումը ամրապնդելու ուղղությամբ:
Ընդունելությունը կարևորվել է մեկ այլ հանգամանքով` CREFECO կենտրոնի տնօրեն Ռեննի Յոտովան դիպլոմներ և նվերներ է հանձնել 2014 թվականի CREFECO կենտրոնի կողմից կազմակերպված պոեզիայի մրցույթին Հայաստանից մասնակցած և մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։