Արցախի նախագահն ընդունել է միջազգային համաժողովի մասնակիցներին

2014-06-30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող «Կրթությունն՝ առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի մի խումբ մասնակիցների: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը քննարկվել են կրթությանն ու գիտությանը և այս ոլորտում միջազգային առաջատար փորձի կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է միջազգային նման ներկայացուցչական միջոցառումների կազմակերպումն Արցախում` նշելով դրա օգտակարությունը  հանրապետության համար, հատկապես` գործուն փոխգործակցության հաստատման տեսանկյունից: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։