ՍՏԵՓԱՆ ԲԱՆԱԽԻ ԱՆՎԱՆ ԾՐԱԳԻՐ /ԼԵՀԱՍՏԱՆ/

2014-06-18

 
 Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի և կրթության և գիտության նախարարությունները հայտարարել են 2014-2015 ուսումնական տարվա Ստեփան Բանախի անվան ծրագրի համար դիմում-հայտերի ընդունելություն, որն ուղղված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար:
Հայտերը ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 4-ը Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն /Հանրապետության փ.44ա/: Լեհերենի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով erywan.msz.gov.pl կայքէջը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։