Նախարարն ու դեսպանը քննարկել են արտասահմանցի ուսանողների խնդիրները

2014-06-13

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն  անդրադարձել է  կրթության  բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռնակարին՝  նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կաևոր հարթականերից մեկն է:
Ափսոսանք  հայտնելով, որ ներկայումս ևÕ› հայկական, ևÕ› իրանական կողմից կրթական համատեղ ծրագրերի իրագործման ռեսուրսն ամբողջությամբ չի օգտագործվում, Ա. Աշոտյանը ներկայացրել է մի քանի գործնական առաջարկ, որոնք վերաբերել են բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ կրթաթոշակային   ծրագրերին և կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք առնչվել են կրթության կազմակերպմանը, մասնավորապես լեզվի հետ կապված խնդիրներին: Նախարարը դեսպանին ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման համակարգում ընթացող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանի պետական քաղաքականությունն այս ասպարեզում միտված է գիտական բաղադրիչի բարդացմանը, սակայն զուգահեռաբար համեմատաբար դյուրին կդառնա «փաստաթղթաբանությունը»: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողների համար, բացի հայերենից, կարող է կազմակերպվել նաև օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն: Հետագայում տվյալ սովորողի դիպլոմային աշխատանքը կամ ատենախոսության թեզը պետք է պաշտպանության ներկայացվի այն լեզվով, որով կազմակերպվել է կրթությունը, իսկ  պաշտպանության ժամանակ անպայման ապահովվում է հայերեն թարգմանություն՝ հաշվի առնելով, որ  գիտական խորհրդի անդամները  պարտավոր չեն տիրապետել օտար լեզուների:  Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով: 
ՀՀ-ում Իրանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև աշնանը նախատեսվող կրթական և մանկավարժական խնդիրներին նվիրված տարածաշրջանային գիտաժողովի կազմակերպչական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։