«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» ամառային դպրոց ուսուցիչների համար
2014-06-11
Ամառային դպրոցի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն դասավանդման գործընթացում: Ուսուցիչները հնարավորություն կունենան իրենց ձեռք բերած հմտությունները փոխանցել դասընթացին մասնակցություն չցուցաբերած դպրոցի կամ քաղաքի/մարզի դպրոցների ուսուցիչներին:
Ծրագիրը նպատակ ունի ուսուցիչներին ծանոթացնել միջազգայնորեն ընդունված, տարբեր գիտահետազոտական ու կրթական համակարգերի կողմից հաստատված ցեղասպանության կրթության և դասավանդման հիմնական սկզբունքներին: Դասընթացի խնդիրն է նպաստել Հայոց ցեղասպանության պատմության թեմայի դասավանդման բարելավմանը: Դրա շրջանակներում ուսուցիչները հնարավորություն կունենան վեր հանել և պարզաբանել հակասական ու անորոշ խնդիրներ, մասնակցել Հայոց ցեղասպանության թեման նորովի և արդիական մոտեցումներով մատուցելուն ուղղված նոր ուղեցույցի ստեղծման աշխատանքին: Դասընթացը թույլ կտա նոր հարցադրումներով, շեշտադրումներով և մոտեցումներով փոխել գոյություն ունեցող կարծրատիպերը, աշակերտներին դաստիարակել որպես ավելի բանիմաց, լայնախոհ, պետության հանդեպ պատասխանատու քաղաքացիներ:
Լրացրած դիմումներն ուղարկել prospectus@post.com հասցեով մինչև ս/թ. հունիսի 23-ը:
Դիմումի ձևը կցվում է:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներումÖ‰